ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ է ունեցել Լիլիթ Ստեփանյանը: Պատգամավորն ընդգծել է, որ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությամբ ավարտվել է արցախյան 44-օրյա պատերազմը, սակայն չեն ավարտվել երկու հարեւանների հայատյաց քաղաքականությունն ու հռետորաբանությունը:
Պատգամավորը դիմել է միջազգային հանրությանն ու միջազգային գործընկերներին՝ կոչ անելով դատապարտել եւ հասցեական գնահատականներ տալ, անընդունելի համարել այն, ինչն այսօր տեղի է ունենում Հայաստանի սահմանների մոտ: «Հակառակ դեպքում անընդունելի եւ դատապարտելի է համարվում ձեր լռությունը»,- շեշտել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: